Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Էրդողանն ու Ալիևը շնորհավորել են միմյանց

Էրդողանն ու Ալիևը շնորհավորել են միմյանց
03.11.2015 | 12:42

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի համար, մաղթել է աշխատանքային նոր հաջողություններ, իսկ Թուրքիային՝ կայունություն ու բարգավաճում։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և շնորհավորել է նրան՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի համար և հղել նմանատիպ մաղթանքներ։ Ալիևն ու Էրդողանը վստահություն են հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները հետագայում բոլոր ոլորտներում զարգացում կապրեն։

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ